Արման Մելիքյան. Համաշխարհային հանրությունը փակել է մարտի 1-ի էջը 2008-ին, իսկ Հայաստանը` դեռևս ոչ 9 սեպտեմբերի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հանրությունն իր համար փակել է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների «էջը» դեռ 2008-ին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: «Համաշխարհային հանրությունն իր վրայից հանել է Հայաստանի համար պատասխանատվությունը դեռ այդ ժամանակ»,- ասել է նա: Մելիքյանի խոսքով, միջազգային կառույցների նպատակը միայն իրավիճակի մեղմացումն է և նոր սրումներ թույլ չտալը: Միաժամանակ նա նշել է, որ «դա նրանց համար փակ էջ է, իսկ Հայաստանի համար այդ էջը դեռ փակված չէ: Այդ էջը չի փակվի, քանի մենք չենք կարող Հայաստանում ձևավորել վստահություն վայելող իշխանություն»,- ասել է Մելիքյանը: Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում ներկայացվել է դիտարկման խմբի անդամներ Ջոն Փրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը, որում հանձնաժողովը ողջունել է ուժերին, որոնք քաղաքական կամք են դրսևորել այդ հարցի լուծման հարցում ԵԽ նորմերին համապատասխան: «Իրավական և իրավապաշտպան ոլորտներում բարեփոխումները հիմք են ստեղծում երկրում ժողովրդավարական և արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, մամուլի ազատության և ժողովրդավարական սկզբունքներ հաստատելու համար»,- ասվում է ուղերձում: Հուլիսին համզեկուցող Աքսել Ֆիշերն այցելել է Երևան, իսկ Ջոն Փրեսկոտը, որը պետք է նրա հետ ժամաներ Հայաստան, ինքնաթիռից ուշացել էր: Այցի ընթաքում Ֆիշերը ողջունել է ՀԱԿ և իշխող կոալիցիայի միջև երկխոսությունը: «Ես շատ գոհ եմ երկխոսության գործընթացը սկսելուց, ինչը ԵԽԽՎ վաղեմի ցանկությունն է»,- ասել է նա այցի ավարտին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |