Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դժգոհ է ոստիկանության հետ համագործակցությունից 9 սեպտեմբերի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դժգոհություն է հայտնել ոստիկանության հետ համագործակցությունից: «Եթե պաշտպանության նախարարությունը որոշակի հույս է ներշնչում, ապա ոստիկանության դեպքում դա այդպես չէ»,-հայտարարել է նա ՀՀ մասին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի զեկույցի (CPT) և ՄԻՊ գործունեությունը որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ թեմայով քննարկումների ժամանակ: Նրա խոսքով, ոստիկանության աշխատանքը կարելի է բացասաբար գնահատել ոչ միայն համակարգային խնդիրների, այլ նաև ՀՀ օմբուդսմենի հետ համագործակցության ծավալի պատճառով: «Ոստիկանության մոտ մենք չենք տեսնում մեզ հետ համագործակցելու ցանկություն, ՊՆ-ում նման ցանկություն կա»,-ասել է նա: Օմբուդսմենը քննադատել է ոստիկանությանը՝ հայտարարելով, որ այն չունի հետաքննության և հարցաքնություններ վարելու որակյալ համակարգ ու տեխնիկա: «Դա հատուցվում է մարդկանց հանդեպ բռնությամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ ոմանք նույնիսկ չեն ցանկանում դադարեցնել բռնությունը, քանի որ դա կհարվածի նրանց գրպանին: Ընդ որում, նա նշել է, որ պետական կառույցները կոնկրետ պատասխաններ են տալիս Եվրոպական հարցումներին որոշ հարցերում, սակայն կան հարցեր, որոնցից փորձում են խուսափել: Օրինակ, ի պատասխան Եվրոպական կոմիտեի դիմումին, որ ոստիկանությունում կոռուպցիա կա, պետական կառույցները պատասխանում են, որ անց են կացվում թրենինգներ: «Ես չգիտեմ,, թե մեր երկրի քանի քաղաքացի է հավատում, որ թրենինգի միջոցով վերացնում են կոռուպցիան, ես անձամբ դրան չեմ հավատում»,-ասել է օմբուդսմենը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |