Մշակվում է հայկական առաջին մանկական սերիալի ծրագիր![]() 9 սեպտեմբերի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մշակվում է մանկական հեռուստասերիալի պիլոտային ծրագիր, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ReANIMANIA երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին: Նա նշեց, որ պիլոտային ծրագիրը կներկայացվի այս տարվա փառատոնի շրջանակներում հատուկ հեռուստաընկերություններին: Նրա խոսքով, այսօր ողջ հայկական հեռուստաեթերը լցված է անօրակ հեռուստասերիալներով, որոնք նայում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները: Այսօր, ըստ Քասունու, ոչ ոք չի մտահոգվում, թե ինչ են նայում մեր երեխաները: «Բերդի արջերը» պայմանական անվանումով սերիալի վրա աշխատանքներ են տարվում շուրջ 6 ամիս և կշարունակվեն մինչև դեկտեմբեր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |