Էլինա Դանիելյանը շարունակում է անվստահ ելույթները ՖԻԴԵ Գրան պրիի երկրորդ փուլում![]() 9 սեպտեմբերի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը շարունակում է անվստահ ելույթները 2011-2012թթ. կանանց ՖԻԴԵ Գրան պրիի երկրորդ փուլում, որն ընթանում է չինական Շենժեն քաղաքում: 3-րդ տուրում հայ շախմատիստուհին սևերով զիջել է Վիկտորիա Չմիլիտեին (Վրաստան) և առայժմ կես միավոր ունի: 4-րդ տուրում Էլինան իր ուժերը կչափի Ռուան Լուֆեյի հետ (Չինաստան), որը 2,5 միավոր ունի: Առաջնության հաղթողը կստանա 6500 եվրո, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազ. եվրո: Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում, որը կայացավ օգոստոսի 1-15-ը Ռոստովում, Դանիելյանը 5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը: Գրան պրիի հաղթող դարձավ չինացի շախմատիստուհի Հոու Իֆանը, որը 8 միավոր վաստակեց: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |