Կրթության նախարարությունը «Ինթելի» հետ քննարկում է համագործակցության հնարավորությունները![]() 9 սեպտեմբերի 2011 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ընկերության Ղազախստանի, Միջին Ասիայի և Անդրկովկասի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչությունների ղեկավարներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները` «Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում: ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը ընդգծել է՝ համակարգչային հագեցվածության ավելացումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում: Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին: «Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչները»,- նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում «Ինթել» ընկերության մասնակցության հնարավորությունները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |