ՌԴ-ն ու Ադրբեջանը կարող են 2018թ. ամառային պատանեկան Օլիմպիադայի անցկացման համատեղ հայտ ներկայացնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են 2018թ. ամառային պատանեկան Օլիմպիադայի անցկացման համատեղ հայտ ներկայացնել՝ առաջարկելով Օլիմպիական միջազգային կոմիտեին խաղերը համապատասխանաբար Դերբենտում ու Բաքվում անցկացնել: Այդ մասին Աարանսկում ընթացող «Ռուսաստանը մարզական գերտերություն» երրորդ Միջազգային մարզական համաժողովում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ, ՌԴ Օլիմպիական կոմիտեի անդամ, չմշկավազքի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Ժուրովան:

«Մանրամասները դեռևս չգիտեմ, սակայն մեր հարևանի հետ համատեղ մրցումների անցկացման գաղափարը շատ հետաքրքիր է թվում»,-Ժուրովային է մեջբերում sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---