Ադրբեջանը սկսում է քարոզչության տարածման նոր մեթոդնե՞ր կիրառել

PanARMENIAN.Net - Մոտակա շաբաթվա ընթացքում կավարտվեն Ադրբեջանի Տերտերի շրջանի նոր հեռուստաաշտարակի շինարարության մոնտաժային աշխատանքները: Տերտերի շրջանում նոր հեռուստաաշտարակը կապահովի ադրբեջանական ալիքների հեռարձակումն Արցախի հյուսիսում, հաղորդում է 1news.az-ը:

«Նոր հեռուստաաշտարակի դիրքը թույլ կտա, նախնական տվյալներով, հեռարձակման գոտին ընդլայնել 12-15%-ով»,- հաղորդել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Teleradio ԱՄ ղեկավար Աֆլատունա Շարիֆովան:

Շարիֆովայի խոսքով, հեռուստաաշտարակը ծրագրվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---