3000 դրամ տեղեկատվության դիմաց. ՃՈ-ն խախտում է մի օրենքը մյուսի հաշվին

3000 դրամ տեղեկատվության դիմաց. ՃՈ-ն խախտում է մի օրենքը մյուսի հաշվին

PanARMENIAN.Net - «ՀՀ ճանապարհային ոստիկանությունից ցանկացած բնույթի ու ծավալի տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հերթական հարցմանն ի պատասխան ասաց ՃՈ ավագ տեսուչ Հայկ Սահակյանը։ Այս անհեթեթ հայտարարությունը ցանկացած քիչ թե շատ իր իրավունքները իմացող քաղաքացու վրդովմունքն է առաջացնում։ Պարզվում է, որ սա վերաբերում է բոլորին՝ քաղաքացիներին, կազմակերպություններին, ԶԼՄ-ներին։

ՃՈ-ի դեմ անգամ մի շարք դատական գործեր են հարուցվել՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման մեղադրանով, քանի որ հանրահայտ է՝ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում, եթե այն 10 էջ չի կազմում, էլեկտրոնային փոստով է և այլն։

Սակայն, ինչպես պարզվում է, ՃՈ-ն հաղթել է բոլոր դատական գործերը, քանի որ ՀՀ մեկ այլ օրենք տալիս է նրանց տեղեկատվություն տրամադրելու դիմաց գումար գանձելու իրավունքը։ Դա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն է։ Իսկ Կառավարության 1408-Ն որոշումը նշում է օրենքով չարգելվող տեղեկատվության տրամադրման դիմաց գանձվող գումարի չափը՝ 3000 դրամ։

Ստացվում է, որ ամեն ինչ «օրինական» է և միաժամանակ «հակաօրինական»։ ՃՈ աշխատակիցները 3000 դրամի կտրոնը պահանջելիս գործում են իրենց ոլորտը կարգավորղ օրենքի սահմաններում, սական խախտում են մեկ այլ օրենք։ ՀՀ օրենսդրության մեջ սա, իհարկե, եզակի երևույթ չէ. միմյանց հակասող օրենքները բազմաթիվ են։ Անթիվ-անհամար են նաև ՀՀ օրենքների և միջազգային համաձայնագրերի մեջ առկա հակասությունները։ Իսկ ի՞նչ է այս մասին մտածում Սահմանադրական դատարանը...

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---