ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը տարբեր դիրքորոշումներ ունեն Պաղեստինի անկախության վերաբերյալ

ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը տարբեր դիրքորոշումներ ունեն Պաղեստինի անկախության վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Մենք հետաձգել ենք անկախ Պաղեստինի ստեղծման հարցի քննարկումը»,- հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` նշելով, որ սատարում է Պաղեստինի կողմից պետականության ստեղծման գաղափարը:

Ինչպես հաղորդում է Haaretz-ը, ելույթ ունենալով լրագրողների առջև, գլխավոր քարտուղարը նկատել է, որ երկու հարևան երկրների ստեղծումը նրանց խաղաղ համագոյակցության համատեքստում հնարավոր է:

Նախօրեին պաղեստինյան իշխանությունները նամակ էին ուղարկել ՄԱԿ` միջազգային հանրությանը կոչ անելով գործադրել բոլոր ջանքերը պաղեստինյան ժողովրդի արդար պահանջների բավարարման համար:

ԱՄՆ Պետքարտուղարությունը բազմիցս հանդես է եկել սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի ընթացքում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ վերջինիս դիմումը հետ կանչելու կոչերով: Նա հայտնել է, որ վետո կդնի, եթե Պաղեստինն իր անկախության ճանաչման հարցն առաջադրի ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում: Պետքարտուղարության մամլո քարտուղարի խոսքով, Պաղեստինի անկախության ճանաչումը կավելացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկել տարածաշրջան, որը փորձում է կանխել Պաղեստինի միակողմանի դիմումը ՄԱԿ` 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության ճանաչմանը հասնելու և այդ կազմակերպությունում լիիրավ անդամություն ստանալու համար:

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ակտիվորեն աշխատում է Իսրայելի ու Պաղեստինի միջև առճակատման նվազեցման ուղղությամբ:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին` խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---