ՀԱԿ-ը թույլ չի տա, որպեսզի ԵԽԽՎ փակի 2008թ. մարտի 1-ի գործը

ՀԱԿ-ը թույլ չի տա, որպեսզի ԵԽԽՎ փակի 2008թ. մարտի 1-ի գործը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը կտրուկ քննադատել է 2008թ. մարտյան դեպքերի վերաբերյալ ԵԽԽՎ հայտարարությունը և հայտնել, որ թույլ չի տա փակել մարտի 1-ի գործը: «ՀԱԿ-ը կտրականապես դեմ է 2008թ. մարտի 1-ի գործի փակման մասին ԵԽԽՎ հայտարարությանը: Որոշ մարդիկ եվրոպական կառույցներում նման ձևակերպումներ են ուզում անցկացնել: Մենք նման ձևակերպում թույլ չենք տա, քանի որ դրանք չեն տեղավորվում հայ հասարակության գիտակցության մեջ»,- Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ հայտնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի նախկին ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին ցուցարարներին կոչ է արել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ազատության հրապարակ վերադարձնել 2008-ի մթնոլորտը: «Մարտյան դեպքերից երեք տարի անց ԵԽԽՎ որոշել է փակել գործը: Այս տարվա գարնանը համաներման հայտարարումը, ինչպես նաև 2008թ. մարտի 1-2-ի հակակառավարական ցույցերի ժամանակ 10 քաղաքացիների մահվան գործերի հետաքննության գործում Հայաստանի իշխանությունների կառուցողական մոտեցումը թույլ են տալիս մարտյան դեպքերի գործը փակ համարել», հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում ներկայացվել է դիտարկման խմբի անդամներ Ջոն Փրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը, որում հանձնաժողովը ողջունել է ուժերին, որոնք քաղաքական կամք են դրսևորել այդ հարցի լուծման հարցում ԵԽ նորմերին համապատասխան:

«Իրավական և իրավապաշտպան ոլորտներում բարեփոխումները հիմք են ստեղծում երկրում ժողովրդավարական և արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, մամուլի ազատության և ժողովրդավարական սկզբունքներ հաստատելու համար»,- ասվում է ուղերձում:

13  10.09.11 - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---