2011թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկային համակարգի կապիտալն աճել է 6.7 %-ով 9 սեպտեմբերի 2011 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Բանկերի Միությունը ամփոփել է բանկային համակարգի ընթացիկ տարվա առաջին կիսամյակը։ Ըստ Միության, հետճգնաժամային շրջանի համար գրանցվել են աննախադեպ բարձր ցուցանիշներ։ 2011թ. առաջին վեց ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգի ակտիվներն աճել են 12.5 %-ով և 2011 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել 1763.3 մլրդ. դրամ: Նույն ժամանակահատվածում վարկային ներդրումներն աճել են 17.8 %-ով` կազմելով 1179.1 մլրդ. դրամ: Ընդ որում, տնտեսությանը տրված վարկերը նույն հաշվետու ժամանակահատվածում աճել են 23.4 %-ով, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման ցուցանիշը` 8 %-ով: Միևնույն ժամանակ բանկային համակարգի պարտավորություններն աճել են 14 %-ով, իսկ բոլոր տեսակի ավանդների գծով պարտավորությունները` 9.4 %-ով: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 858.1 մլրդ դրամ, իսկ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 6.7 %-ով, կազմելով` 352.5 մլրդ. դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |