Բաքվում ուժ չեն խնայում, որպեսզի գոնե բանավոր կերպով ղարաբաղյան հիմնահարցը ՄԱԿ օրակարգ մտցնեն

Բաքվում ուժ չեն խնայում, որպեսզի գոնե բանավոր կերպով ղարաբաղյան հիմնահարցը ՄԱԿ օրակարգ մտցնեն

PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որտեղ նա, իբր, ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցը քննարկվելու է ՄԱԿ-ում: Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ները հղում են կատարել Ռոսիա 24 ռուսական հեռուստաալիքին: Սակայն, դատելով մամլո ասուլիսի սղագրությունից, Լավրովը նման հայտարարություն չի կատարել: Մամլո ասուլիսի ընթացքում Ռուսաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկրների երկկողմ հարաբերություններին, որից հետո` ՄԱԿ առաջիկա աշնանային նստաշրջանին` ընդգծելով պաղեստինյան հիմնահարցի կարևորությունը, որը ՄԱԿ ԳԱ օրակարգի հիմնական հարցերից մեկն է լինելու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակ հիշատակումը եղել է Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական միջնորդության հաջողությունները Ֆինլանդիայի ԱԳ նախարարին ներկայացնելու մասին: «Այսօր մենք մեր գործընկերների հետ կիսվեցինք ղարաբաղյան և մերձդնեստրյան կարգավորումներում փոխզիջումների որոնումներին Ռուսաստանի մասնակցության մասին տեղեկատվությամբ: Պատմել ենք նաև Հարավային Կովկասում իրադրության ռուսական գնահատականների մասին: Մեր երկրներին հուզում է այն, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Մոտենում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որում պաղեստինյան հիմնախնդրին առանցքային տեղերից մեկն է հատկացված»,- ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---