Լևոն Տեր-Պետրոսյան. Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը![]() ![]() PanARMENIAN.Net - Հանրահավաքի ժամանակ իր ելույթում Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ձեռնարկատեր պատգամավորների խնդրին: Նրա խոսքով, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` խախտելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը: Նա նկատել է նաև, որ օրենքներն Ազգային Ժողովում ընդունվում են առնվազն 66 ձայնով, դա նշանակում է, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել առանց սահմանադրախախտ պատգամավորների քվեների։ «Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը»,- ընդգծել է ՀԱԿ-ի առաջնորդը` հավելելով, որ Ազգային Ժողովին համահավասար կամ նրանից ավելի այս խախտումը պետք է հուզեր հանրապետության նախագահին, մինչդեռ «2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ինքն է իր ղեկավարած կուսակցության թեկնածուների ցանկում ընդգրկել տասնյակ ձեռնարկատերերի ու քրեական տարրերի»: Իր ելույթում Տեր-Պետրոսյանը մեծ ուշադրություն է հատկացրել նաև 2008թ. նախագահական ընտրություններին, այդ ժամանակ ԿԸՀ և Սահմանադրական դատարանի գործողություններին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ WikiLeaks-ի վերջին հրապարակումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |