ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Այդ մասին հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտնել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, իրենք առաջարկում էին հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 21-ին (Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը), սակայն, հաշվի առնելով, որ քաղաքում մի շարք միջոցառումներ են ծրագրված, որոշեցին անցկացնել սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 23-ն ընտրելու համար Տեր-Պետրոսյանը որպես արդարացում նշել է, որ թեև Հայաստանի անկախության մասին հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 21-ին, դրա արդյունքների մասին հայտարարվել է ամսի 23-ին: Կոնգրեսի հանրահավաքն ավարտվել է, սկսվել է ակտիվիստների երթը Երևանի կենտրոնական փողոցներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |