Մահացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը![]() 10 սեպտեմբերի 2011 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Նա երկու ամիս առաջ վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: Գարեգին Ազարյանը ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Երեւանում: 1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1982-1986թթ. աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, նախ որպես ինժեներ, ապա` բաժնի պետ: 1986-1992թթ. աշխատել է Մաշտոցի շրջխորհրդի գործկոմում որպես տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ: 1992-1995թթ.` «Հելփ» ՍՊԸ-ի փոխտնօրեն: 1995-1996թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար: 1996-1997թթ.` Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար: 1997թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես ավագ խորհրդատու: 2000-2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն: 2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական էր: 2008-2009թթ. եղել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախագահ: Ամուսնացած էր, ունի 2 երեխա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |