Հանրային խորհուրդը կհամագործակցի Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհրդի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհրդի պատվիրակությունը: ՀՀ Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ խորհրդի և ՉՍՏԽ-ի միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

ՀՀ Հանրային խորհրդից զատ, պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ, կայցելի Մայր աթոռ Ս.Էջմիածնի Գանձերի և Հայաստանի պատմության թանգարաններ, Գառնիի տաճար և Գեղարդի վանք: Այցի երկրորդ օրվա ընթացքում պատվիրակությունը կլինի Ծիծեռնակաբերդում, ապա նաև՝ «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունում:

Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհուրդն իրականացնում է նույնանման գործառույթներ ինչպիսիք՝ ՀՀ ՀԽ-ն, այն ունի հինգ միլիոն անդամ և նրա ղեկավարը Չինաստանի քաղբյուրոյի անդամ է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---