Tumblr միկրոբլոգային հարթակը գրանցել է 10 միլիարդ գրառում

Tumblr միկրոբլոգային հարթակը գրանցել է 10 միլիարդ գրառում

PanARMENIAN.Net - Միկրոբլոգային հարթակ Tumblr-ը հասել է 10 միլիարդ գրառման։ Այս մասին գրում է ReadWriteWeb-ը։ Ծառայությունն այս պահին հյուրընկալում է ավելի քան 28 միլիոն բլոգ, որոնք օրական հրապարակում են 10 միլիոն գրառում։

Բազմաթիվ ավանդական մեդիաներ, ինչպիսին The New Yorker-ն է կամ Rolling Stone-ը, ունեն Tumblr-ում իրենց էջը, որի միջոցով փորձում են ընդլայնել ընթերցողների քանակը, գրավել նրանց։

2011-ի սկզբում Tumblr-ն անգամ գերազանցել էր Wordpress բլոգային հարթակին էջերի դիտումներով և շահույթով, սակայն միևնույն է Tumblr-ն ունի ավելի քիչ այցելուներ։

Tumblr-ի շահույթները աճել են՝ հասնելով 40 միլիոն դոլարի սկսած ստեծման տարեթվից՝ 2007-ից։ Tumblr-ում ամսական գրանցվում է 3 միլիարդ այցելություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---