Ռուբեն Զարգարյան. Բաքուն նեղացել է, որ ոչ ոք իրենից թույլտվություն չի հարցնում, թե ինչպես ապրի

Ռուբեն Զարգարյան. Բաքուն նեղացել է, որ ոչ ոք իրենից թույլտվություն չի հարցնում, թե ինչպես ապրի

PanARMENIAN.Net - Բաքվի վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը պարզամիտ է իր ագրեսիվությամբ: Մեկ Բաքվում քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնելու կոչեր են հնչում, մեկ ԼՂՀ դեմ ջիհադ հայտարարելու, մեկ օկուպացնում և բռնակցում են երկու սահմանամերձ ռուսական գյուղերը, մեկ գաղտնի ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ են լարում և հակառակը: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:

«Նրանք նեղացել են, որ ոչ ոք իրենցից թույլտվություն չի հարցնում, թե ինչպես պետք է ապրել, ուր գնալ, ինչ գրել: Այժմ Բաքվում տարվել են լրագրողների սև ցուցակներ կազմելով»,- նշել է Զարգարյանը:

Ընդ որում, ԼՂՀ ԱԳՆ խորհրդականը նկատել է, որ գնալով ավելի շատ արտասահմանցիներ են այցելում ԼՂՀ և մոլորակով մեկ տարածում երկրի մասին ճշմարտությունը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ողջամիտ մարդկանց կողմից ընկալվում է որպես քաղաքակիրթ միջազգային հանրության օրգանական մաս»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակի» մեջ է ընդգրկել «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողներին, որոնք այցելել են Արցախ`հետաքննություն սկսելով նրանց այցի առիթով: «Ադրբեջանը հետաքննում է «Նեզավիսիմայա գազետա»-ի աշխատողների` առանց Բաքվի թույլտվության, Արցախ այցելելու փաստը»,- այս առիթով հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը:

«ՆԳ» թերթի տվյալներով, ԱԳՆ-ն հանձնարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը «ուսումնասիրել լրագրողների այցելության փաստը»:

Նախօրեին «ՆԳ» լրագրող Յուրի Ռոքսը հրապարակել է հոդված «Խաղաղ Ղարաբաղ» անունով: Հոդվածը նվիրված էր Արցախի անկախության 20-ամյակին, որտեղ հեղինակը ներկայացրել է ԼՂՀ քաղաքացիների կենցաղը և կենսակերպը և պատմել տոնական միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երկրի Անկախության տոնի առթիվ:

Ադրբեջանի ոչ ադեկվատ վարքի նման օրինակները բազմաթիվ են, և Արցախի Հանրապետության մասին այս կամ այն նյութերի կամ տեսանյութերի «հետաքննությունը» Ադրբեջանի ԱԳՆ համար սևեռուն միտք է դարձել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---