ԿԸՀ նախագահի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ10 սեպտեմբերի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի մահվան կապակցությամբ: Իր ուղերձում վարչապետը մասնավորապես նշում է. «Խոր վշտով տեղեկացա Գարեգին Ազարյանի անժամանակ մահվան մասին: Մեր գործընկերոջ վաղաժամ մահը վիշտ է պատճառել բոլորիս: Մեծ է Գարեգին Ազարյանի ավանդը մեր երկրում մասնակցային ժողովրդավարության կարևոր բաղկացուցիչներից մեկի` ընտրությունների կազմակերպման պետական մարմնի կառուցակարգային զարգացման և ընտրական գործընթացի բարեփոխման գործում: Այս ծանր պահին ցավակցում եմ Գարեգին Ազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին»: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, հաղորդում է Կառավարության մամլո ծառայությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |