Հայաստանի նախագահը կարևոր է համարում մարմնակրթական ընդհանուր միության դերը հայրենիք-սփյուռք կապերի գործում![]() 10 սեպտեմբերի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատվիրակության հետ: ՀՄԸՄ-ն Հայաստանում այս օրերին անցկացրել է իր բարձրագույն՝ պատգամավորական ընդհանուր ժողովը, որին մասնակցել է աշխարհի 20 երկրներում գործող ավելի քան 100 մասնաճյուղերից շուրջ 110 պատգամավոր: Պատվիրակության անդամների հետ նախագահը խոսել է Միության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների կողքին է ու ամեն ինչ անելու է հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու, համահայկական բոլոր միջոցառումներն աստիճանաբար Հայաստան տեղափոխելու և դրանք ավելի մասսայական դարձնելու համար: Նախագահի խոսքով, որքան շատ հաջողություններ ունենա Հայաստանը, այնքան սփյուռքն ուժեղ կլինի: Հանրապետության ղեկավարը կարևորել է հատկապես հայրենիքի շուրջ համախմբված, հայաստանակենտրոն սփյուռքի գործունեությունը: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը՝ ընդգծելով նրա դերը հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդելու, հայապահպանությանն օժանդակելու, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդներին հայեցի դաստիարակելու գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |