Վերնիսաժից վտարել են տեղի գողական բարքերը մերկացնող սկանդալային ֆիլմերի հեղինակին12 սեպտեմբերի 2011 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ Խոսքի իրավունք միավորումը անդրադարձել էր այն ամենաթողությանը, որն առկա է Վերնիսաժում: Միավորումը ահազանգում է, որ թեպետ դրանից հետո եղել են թեժ քննարկումներ, բայց իրավիճակը շարունակում է մնալ նույնը: «Վերնիսաժի մասին տեսանյութերի հեղինակին սադրում են քրեական գործով: Ֆիլմերը ինտերնետում հրապարակելուց հետո, հեղինակի` Վարուժանի և նրա` մի քանի օրով Հայաստան հյուր եկած մորաքրոջ վրա օգոստոսի 10-ին վերնիսաժում կատարել են հարձակում նույն մարդիկ, ովքեր այդ ֆիլմերում խմբակային կերպով ստորացնում են միայնակ և իրենցից թույլ մարդկանց, սադրում են նրանց, խլում նրանցից իրենց տեղերը տնօրինության աշխատակիցների աջակցությամբ»,- ասվում է միավորման տարածած հաղորդագրության մեջ։ «Հղիությունը որպես շանտաժի զենք» և «Վերնիսաժի հոգևոր առաջնորդները» և մյուս ֆիլմերում երևում է, որ նրանց վրա այս անգամ իրական կեղծ քրեական գործ են բացել հղի Աննա Մովսիսյանը և նրա վաճառականների-սադրիչների խմբավորման անդամները, ովքեր արդեն Աննայի հղիությունը օգտագործել են «որպես զենք տարբեր առիթներով`կեղծ ստորագրահավաքի միջոցով»: Վարուժանի և իր մորաքրոջ վրա, հղի Աննա Մովսիսյանի հրամանատարության ներքո, տնօրեն Հարություն Նավասարդյանի, փոխտնօրեն Կարեն Պապիկյանի և տնօրինության այլ աշխատակիցների աչքի առջև կատարել են խմբակային հարձակում, երբ նրանք խաղաղ կանգնած նկարահանել են վերնիսաժը: Վարուժանը և իր մորաքույրը խուսափել են նրանցից` փախչելով և միաժամանակ նկարահանելով իրողությունը: Տնօրինությունը, տեսնելով ամեն ինչ, ոչինչ չի ձեռնարկել: Ավելին` չի ներկայացրել բացատրություն իրողության մասին, երբ Վարուժանին և իր մորաքրոջը բերման են ենթարկել ոստիկանություն «հղի կնոջը խփելու սուտ ու կեղծ» մեղադրանքով: Արդյունքում սադրիչները և բռնացողները պատժվելու փոխարեն պարգևատրվել են արքայական տեղերով և այլ բոնուսներով տնօրինության կողմից: Վերնիսաժի մյուս վաճառողները սարսափում, վախենում են այդ սադրիչներից և ճշմարտության մասին խոսում են միայն շշուկով: Վարուժանի մորը` 30 տարվա ժողվարպետին, ում պատժելու համար կազմակերպվել էր այս ամենը - տնօրենը թուղթ է ստոր գրել տվել, որ նա չի հաճախի այլևս ամենօրյա վերնիսաժ: Իսկ ներկայումս պայման է առաջադրվել, որ նա ընդհանրապես հեռանա վերնիսաժից, եթե ուզում է, որ իր հարազատները «չնստեն»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |