Linux ընկերության կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել12 սեպտեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին անհայտ հաքերները հարձակման են ենթարկել LinuxFoundation կոնսորցիումի կայքերը։ Վերջինս պատասխանատու է Linux օպերացիոն համակարգի անվտանգության համար։ Ինչպես գրում է Geek.com-ը, հարձակման ենթարկված կայքերն են՝ LinuxFoundation.com-ը և Linux.com-ը, որոնք պարունակում են տեղեկություններ կոնսորցիումի գործունեության և ծրագրային ապահովման մասին։ Մոտ 2 շաբաթ ոչ ոք չէր նկատել, որ այս վնասակար ֆայլերը մուտք են գործել Linux-ի սերվերներ kernel.org-ից, որտեղ պահպանվում են Linux-ի սկզբնական կոդերը և որը օգոստոսի 12-ին ենթարկվել էր հարձակման։ Այժմ kernel.org-ը և LinuxFoundation.com-ի կայքերի աշխատանքը դադարեցված է, ադմինիստրացիան փորձում է պարզել, թե ինչպես են կատարվել հարձակումները և ինչ վնաս է հասցվել։ Ինչպես ենթադրվում է, հարձակումը վտանգի է ենթարկել գրանցված օգտագործողների տեղեկությունների գաղտնիությունը՝ սկսած էլեկտրոնային հասցեներից, գաղտնաբառերից մինչև անձնական տեղեկություններ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |