Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի թենիսի հավաքականի կազմում մեկնել է Բելգրադ12 սեպտեմբերի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականը Բելգրադ է ժամանել, որտեղ սեպտեմբերի 16-18 կհանդիպի Սերբիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի կիսաեզրափակչում: Արգենտինայի հավաքականի կազմում Սերբիա են մեկնել Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Խուան Մարտին Դել Պոտրոն, Խուան Իգնասիոն և թիմի ավագ Տիտո Վասկեսը: Սեպտեմբերի 12-ին արգենտինացի թենիսիստներն առաջին մարզումը կանցկացնեն «Բելգրադ արենայում», իսկ սեպտեմբերի 14-ին կկայանա հանդիպումների վիճակահանությունը: Արգենտինայի հավաքականն անձնական հանդիպումներում 0:1 հաշվով զիջում է Սերբիային, միակ պարտությունը արգենտինացիները կրել են 1964 թվականին: Դևիսի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում կմրցեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |