ՄԱԳԱՏԷ-ն կքննարկի ՄԱԿ ԱԽ-ին մտահագող հարցերը, կապված Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Ճապոնիայի հետ12 սեպտեմբերի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը կքննարկի ՄԱԿ-ի ԱԽ առավելագույն մտահոգությունն առաջացնող երկրների, մասնավորապես, Իրանի, Սիրիայի, Հյուսիային Կորեայի ու Ճապոնիայի վերաբերյալ բանավոր ու գրավոր զեկույցները, ինչպես նաև Ճապոնիայում միջուկային անվտանգության հարցը, հաղորդում է Associated Press-ը: Իրանի Բուշեր նահանգում սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Բուշերի ԱԷԿ-ի գործարկման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, Իրանի Ատոմային էներգիայի զարգացման կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն, այլ պաշտոնյաներ: ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ ուղղվածություն: Մինչ օրս ՄԱԿ-ի ԱԽ-ն վեց բանաձև է ընդունել Իրանի միջուկային ծրագրի կասեցման վերաբերյալ, որոնցից 4-ը նախատեսում են տնտեսական ու որոշ քաղաքական պատժամիջոցներ Թեհրանի դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |