Ֆրանսիայի ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ռադիացիայի արտահոսքի վտանգ կա

Ֆրանսիայի ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ռադիացիայի արտահոսքի վտանգ կա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Մարկուլ» ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել: Le Figaro-ի տվյալներով, միջադեպի արդյունքում մեկ մարդ զոհվել է, երեքը տուժել են, ռադիացիայի արտահոսքի վտանգ կա: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 11:45-ին (երևանյան ժամանակով` 14:45-ին): Դեպքի վայրը շրջափակված է, ԱԷԿ-ի տարածքում աշխատում են հրշեջներն ու Լա Գարդ պրեֆեկտուրայի ներկայացուցիչները: Վիրավորների տարհանման համար էլեկտրակայանի մոտ ուղղաթիռ է հերթապահում:

Մարկուլը Ֆրանսիայի ատոմային արդյունաբերության կենտրոններից մեկն է: Այն գտնվում է Գար դեպարտամենտում` Ռոնա գետի հովտում: Մարկուլում գործում են երկակի նշանակության միջուկային ռեակտորներ (պլուտոնիումի և էլեկտրաէներգիայի արտադրություն):

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---