Սեպտեմբերի 14-ին կայանալու է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի երկրորդ համերգը13 սեպտեմբերի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի երկրորդ համերգը: Այս անգամ լինելու է կամերային երաժշտության համերգ: Համերգին մասնակցելու են փառատոնային առաջին օտարերկրյա հյուրերը` հանրաճանաչ դաշնակահար Էշլի Վոսը և ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև երիտասարդ, բազմաթիվ նվաճումներով հայտնի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Ծրագրում հնչելու են Ռախմանինովի «Դաշնամուրի տրիո №1-ը», Լիստի «Վիլհելմ Տելի ժամատունը», «Վալենշտատի լիճը», «Փոթորիկ», «Օբերմանի հովիտը», «Ժնևի ղողանջները» դաշնամուրային երկերը և Ֆրանկի Թավջութակի սոնատը: Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |