«Խոսքի իրավունք»-ը Կարեն Անդրեասյանին խորհուրդ է տալիս գրանցվել ֆեյսբուքում

«Խոսքի իրավունք»-ը Կարեն Անդրեասյանին խորհուրդ է տալիս գրանցվել ֆեյսբուքում

PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորումը ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին առաջարկում է գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, որպեսզի հեշտանա շփումը բնակչության հետ և երկու կողմերն էլ խնայեն իրենց ժամանակը: Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆեյսբուքն այլևս չի ընկալվում որպես ժամանցի միջոց: Այն ունի մեծ սոցիալական նշանակություն, և այստեղ մարդիկ արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Ոմանց համար այն դառնում է իրենց կարծիքը հայտնելու հարթակ:

«Այսօր մեր պետական ինստիտուտներից քաղաքացիների մեծ հատվածի ընկալումով, մարդուն ավելի մոտ պետք է լինի օմբուդսմենի ինստիտուտը: Ամեն քայլափոխի խախտվում են հասարակ առևտրականների, թոշակառուների, զինվորների, և այլոց իրավունքները: Մարդիկ մնում են «յութուբների» և ՀԿ-ների հույսին: Վերջիններիս մեջ, իհարկե, կան գործի մարդիկ, բայց լինում են այնպիսիք,ովքեր միայն աղանդների կամ արվամոլների իրավունքներից են խոսում, որովհետև դրամաշնորհ են ստացել միայն դրա համար: Անհրաժեշտ է ուժեղ պետական պաշտպանություն: Եվ որպեսզի պետական հոգածությունը քաղաքացին զգա ամեն վայրկյան, կարևոր է նրա կապը հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---