Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անց է կացնում առկա տեխնիկայի հատուկ դիտարկում![]() 13 սեպտեմբերի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անց է կացնում առկա տեխնիկայի հատուկ դիտարկում՝ նպատակ ունենալով պայմանավորվածությունների հասնել նոր սարքավորումների ներկրման վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը: Ըստ նրա, դիտարկման արդյունքում հնարավոր կլինի պայմանավորվել «գյուղացիների համար սրտամոտ» գյուղտեխնիկայի ներկրման մասին: Ինչպես նշել է փոխնախարարը, 15 հազար տրակտորների 90 տոկոսը ոչ բարվոք վիճակում է: Ինչ վերաբերում է Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրին, ապա, ըստ նրա, 61 տրակտորից 20 տրամադրվել է Հայաստանի մարզային համայնքներին, 5-ը՝ գյուղացիական տնտեսություններին, որոնք զբաղվում են սերմնաբուծությամբ, իսկ մնացածը բաշխվել է ըստ հայտարարված մրցույթի: Նա հայտնել է, որ ճապոնական տրակտորի շուկայական գինը 8 մլն դրամ է, սակայն մրցույթում դրանք վաճառվել են 4 մլն դրամով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |