Հայաստանն ու Բելառուսը գոհ են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումից![]() 13 սեպտեմբերի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Մինսկ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել համագործակցության բոլոր բնագավառներում: Նախագահ Լուկաշենկոն ընգծեց, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար և վստահություն հայտնեց, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ: Նախարար Նալբանդյանը, Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքներն, իր հերթին ևս գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի և դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ: Երկուստեք շեշտվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Նախագահ Լուկաշենկոն և նախարար Նալբանդյանն անդրադարձան Հայաստանի և Բելառուսի համագործակցության զարգացման և խորացմանն առնչվող տարբեր հարցերի: Նախագահ Լուկաշենկոն խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |