Հայ փորձագետ. Թուրքական ԶԼՄ-ները կարող են արխիվների զտման փաստը օգտագործել իշխանությունների դեմ13 սեպտեմբերի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հրապարակումներն այն մասին, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվները «մաքրել են» Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող փաստաթղթերից, կարող են օգնել թուրքական ԶԼՄ-ներին պայքարել թուրքական իշխանությունների PR-ի դեմ, որոնք պնդում են, թե ի տարբերություն հայերի, նրանք բացել են սեփական արխիվները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ըստ նրա, հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ հայկական արխիվները բաց են Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրողների համար: Նա նշել է, որ WikiLeaks-ի հրապարակումները կհանդարտեցնեն թուրքական իշխանություններին, որոնք պնդում են, որ Ցեղասպանության փաստն ապացուցելու համար պետք է հետազոտել թուրքական արխիվները: «Առավելագույնը, ինչ կարող են անել թուրքական իշխանությունները, որոշ երանգներ ավելացնել 1915թ. իրադարձությունների մասին տեղեկություններին, սակայն, չեն կարող դեմ դուրս գալ բազմաթիվ ապացույցներին ու վկայություններին»,-ասել է նա: Նա նշել է, որ արխիվների փաստաթղթերի ոչնչացման մասին տեղեկությունը նորություն չէ: WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի հեռագրերի թվում կար թուրքական Սաբանջի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայի ուղերձը Ստամբուլի Ամերիկյան խորհրդին: 2004թ. հուլիսի 12-ի նամակում պրոֆեսորը հաղորդում է ամերիկյան պետծառայողին այն մասին, որ «զտումներ են կատարվել» Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող արխիվաներում՝ վերացնելով Հայոց ցեղասպանության մասին ապացույցները: «1918թ. ի վեր արխիվները «զտվել են» մի քանի անգամ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Անտանտայի դաշնակից ուժերը գրավեցին Ստամբուլը»,-հայտարարել է թուրքական համալսարանի պրոֆեսորը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |