«Էրեբունի» թանգարանում բացվելու է «Պատանի հնագետի դպրոց»-ի պեղումների հրապարակը

«Էրեբունի» թանգարանում բացվելու է «Պատանի հնագետի դպրոց»-ի պեղումների հրապարակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայանալու է կրթամշակութային նոր նախաձեռնության` «Պատանի հնագետի դպրոց»-ի պեղումների հրապարակի բացումը, հայտնում է թանգարանը: Նախագծի նպատակն է կարևորել երիտասարդ սերնդի դերը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում և խրախուսել հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների մասին նախնական գիտելիքների տարածումը միջին ու բարձր դպրոցահասակ և ուսանող երիտասարդության շրջանում:

Պատանի հնագետների համար նախատեսված պեղավայրը բաղկացած է 3 սենյակներից` վերստեղծված Էրեբունի ամրոցի միջնաբերդի կարասային, տնտեսական սենյակների և Խալդ աստծո տաճարից հարավ պեղումներով բացված հատվածի նույնական պատկերով: Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում:

Դպրոցականների համար հարմարեցված «Հնագիտության ներածություն» դասընթացի և գործնական պեղումների մեկնարկը նախատեսվում է 2012թ. մայիսից: Իսկ մինչ այդ` պեղավայրը կծածկվի հողով` ինչպես ընդունված է իրական հնավայրերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---