Մոտակա ժամերին Թուրքիան կարող է մասշտաբային ռազմական գործողություն սկսել քրդերի դեմ13 սեպտեմբերի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Մոտակա ժամերին Թուրքիան կարող է Իրաքի հյուսիսում մասշտաբային ռազմական գործողություն սկսել քուրդ ապստամբների դեմ: «Այդ գործողությունը կարող է մեկնարկել ցանկացած րոպեի»,- հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էրսիս Շահինը: Թուրքիան բոլոր վերջին օրերին այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում Իրաքի ղեկավարության հետ: Ի պատասխան Թուրքիայի արևելքում քրդական ընդդիմադիրների կազմակերպած ահաբեկչությանը` թուրքական BBC-ն օգոստոսին ռմբակոծությունների շարք ձեռնարկեց Իրաքի հյուսիսային շրջաններում: Ռմբակոծությունների արդյունքում մոտ 200 քուրդ քաղաքացի զոհվեց: «Սահմանի հատման հետ կապված գործողություններն իրականացվելու են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով,- Անկարայում լրագրողներին է ասել թուրք նախարարը:- Ամեն ինչ կախված է իրաքյան իշխանությունների հետ մեր բանակցությունների արդյունքներից», հաղորդում է ZMAN-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |