Միջնադարյան Հոստուն գյուղի նմուշները կցուցադրվեն «Էրեբունի» թանգարանում13 սեպտեմբերի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17- հոկտեմբերի 17-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայանալու է «Հոստուն. անկախության տարիների հնագիտական բացահայտումներից» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրվելու է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Ցուցահանդեսին կներկայացվեն 235 հնագիտական առարկաներ` դաջազարդ կարասների բեկորներ, ջրատար խողովակներ, աշխատանքի մետաղական գործիքներ, ջնարակած խեցեղենի նմուշներ, թասեր, քրեղաններ, ապակե ապարանջաններ, որոնք թվագրվում են 12-19 դարերով: 2005թ. Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 2 կմ արևմուտք նախատեսվող ջրագծի կառուցման աշխատանքներին, որի պատվիրատուն «Արփա-Սևան» ՓԲԸ-ն էր, նախորդեցին տարածքի հնագիտական հետազոտություններ` ի հայտ բերելով Հոստուն միջնադարյան գյուղի սոցիալ-տնտեսական կյանքի վերաբերյալ նյութական մնացորդներ: 2005-2006թթ. հնագիտական պեղումների արդյունքում բացված Հոստունի հնագիտական ժառանգությունը, հիմնականում կենցաղային խեցեղեն և մետաղական իրեր, մինչ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին մշտական պահպանության հանձնվելը կցուցադրվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |