Ըմբշամարտի ԱԱ. 1/16 եզրափակչում Յուրի Պատրիկեևը կմրցի ադրբեջանցի Մեսուտ Հասիմզադեի հետ

Ըմբշամարտի ԱԱ. 1/16 եզրափակչում Յուրի Պատրիկեևը կմրցի ադրբեջանցի Մեսուտ Հասիմզադեի հետ

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ է անցել Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ: Նախնական փուլում Յուրի Պատրիկեևը 120կգ քաշային կարգում իր առաջին մենամարտում հանդիպել է Հելկի Նաբիի հետ (Էստոնիա): Հայաստանցի ըմբիշը երեք շրջաններում 3:0 հաշվով հաղթանակ է տարել:

1/16 եզրափակչում Յուրի Պատրիկեևը կմրցի ադրբեջանցի Մեսուտ Հասիմզադեի հետ:

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---