Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ. Վահան Ջուհարյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ![]() 13 սեպտեմբերի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Վահան Ջուհարյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնությունում մինչև 60կգ քաշային կարգում 1/16 եզրափակչում հաղթել է չեխ Միչալ Նովակին: Չնայած, որ առաջին շրջանում հայ ըմբիշը 1:0 հաշվով զիջել է, մնացած երկուսում նա 1:0 և 2:0 հաշվով հաղթանակներ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ: 1/8 եզրափակչում Ջուհարյանն իր ուժերը կչափի Լուիս Լիենդոյի հետ (Վենեսուելա), որը առավելության է հասել Անդրե Ստիգ Բերգեի նկատմամբ (Նորվեգիա): Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |