ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը կոչ են անում հանել ԱԺ օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունները13 սեպտեմբերի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ և «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները կոչ են անում հանել Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից: Ըստ դաշնակցական պատգամավոր, արտաքին կապերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի, հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա նորընտիր թուրքական խորհրդարանի որոշմանը Արձանագրություններն օրակարգից հանելու մասին: «Մենք նաև կարող են ոչ թե առկախել, ինչպես այժմ, այլ լիովին հանել Արձանգրությունները քննարկումից: Բնականաբար, ՀՀ նախագահը հետևում է այդ հարցին, սակայն, մեր կողմից մենք կարող ենք հանդես գալ նման առաջարկով»,-հայտարարել է Ա.Ռուստամյանը: Իր հերթին «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Թուրքիան ցույց տվեց, որ մտադիր չէ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները և հայկական կողմը պետք է պատասխան քայլերի դիմի: «Բնականաբար, հարցը մեր ուշադրության կենտրոնում է և բոլոր կարծիքները հաշվի են առնվում»,-իր հերթին հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ-ի ու «Ժառանգության» նախաձեռնությունը: 2011թ. օգոստոսի 11-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը հանեց օրակարգից 898 օրինագիծ, այդ թվում նաև Հայ-թուրքական արձանագրությունները, որի հիմնական պատճառ համարվեց նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացումն այլևս առաջնային չի համարում Թուրքիայի համար: Բացի այդ, ըստ կանոնակարգի, կես տարվա ընթացքում չընդունված օրինագիծը կորցնում է իրավական ուժը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |