HTC-ն ցանկանում է գնել WebOS օպերացիոն համակարգը13 սեպտեմբերի 2011 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Թայվանական HTC ընկերության նախագահ Չեր Ուոնգը ասել է, որ ընկերությունն ենթադրաբար պատրաստվում է գնել օպերացիոն համակարգ, սակայն չի շտապում։ Այս մասին հայտնում է Focustaiwan-ը։Hewlett-Packard ընկերությունը, երբ որոշեց դադարեցնել անհատական համակարգիչների արտադրությունը, հրաժարվեց նաև իր պլանշետային համակարգիչ TouchPad-ի օպերացիոն համակարգից՝ WebOS-ից։ Ըստ վերջերս տարածվող լուրերի, HTC և Samsung ընկերությունները փորձում էին գնել WebOS պլատֆորմը՝ որպես սեփական բջջայինների սեփական օպերացիոն համակարգ։ «Մենք մտածել ենք այս մասին և քննարկել, սակայն չենք ցանկանում հապշտապ որոշումներ կայացնել»,- ասել է Չեր Ուոնգը։ Նա նաև նշել է, որ Motorola Mobility-ի գնումը ճիշտ որոշում էր Google կողմից։ Դե իսկ խոսելով սեփական բրենդի մասին՝ նա նշել է, որ HTC առավելությունը տարբերվելն է, այսինքն ընկերությունը կարող է ստեղծել տարբեր արտադրանքներ՝ տարբեր օպերացիոն համակարգերի հիման վրա։ Երբ Google ընկերությունը գնեց Motorola Mobility-ն, մի շարք ընկերություններ սկսեցին մտածել իրենց սեփական օպերացիոն համակարգը ձեռք բերելու մասին՝ Android-ի փոխարեն։ Իսկ Android-ը պատկանում է Google-ին։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |