«Թալիբանը» հարձակվել է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի վրա13 սեպտեմբերի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին «Թալիբանի» գրոհայինները զանգվածային հարձակում են կազմակերպել Քաբուլում օտարերկրյա դեսպանատների ու ներկայացուցչությունների վրա: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, մահապարտ ահաբեկիչները հարձակվել են ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի շտաբի ու ԱՄՆ դեսպանատան վրա: Բացի այդ, ինչպես նշում է «Ռոյթերսը», հարձակման են ենթարկվել նաև մի քանի նախարարությունների շենքեր ու աֆղանական հետախուզության կենտրոնակայանը: Առաջին պայթյուններից հետո, գործի անցան գրոհայինները, զինված հրաձգային զենքով ու ականանետներով: Քաբուլի կենտրոնում թեժ մարտեր են ընթանում, դեռևս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, որը պայքարում է Աֆղանստանում օտարերկրյա ներկայության դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |