Մոսկվայում արդեն կարող են կարդալ ՀՀ նախկին վարչապետի խոստովանությունները

Մոսկվայում արդեն կարող են կարդալ ՀՀ նախկին վարչապետի խոստովանությունները

PanARMENIAN.Net - Մոսկվայի Corpus հրատարակչությունը լույս է ընծայել Հայաստանի նախկին վարչապետ (1998-1999) Արմեն Դարբինյանի

«Ոչ քաղաքական խոստովանություններ» գիրքը: Գրքում ընդգրկված են Դարբինյանի` վերջին երկու տարիների ընթացքում գրված հոդվածները:

«Գիրքն իրենից ներկայացնում է արդի տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ Դարբինյանի հեղինակային հայացքը, վառ և նորովի են մեկնաբանվում, կարծես, հանրաճանաչ մոտեցումներն ու դիրքորոշումները: Անկեղծությունը, նուրբ հումորը և հյութեղ լեզուն ներկայացվող գիրքն էլ ավելի արժեքավոր են դարձնում»,- տեղեկացնում են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից, որի ռեկտորի պաշտոնը 2001 թվականից զբաղեցնում է Դարբինյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---