Yandex-ը գործարկել է բջջային ծրագրերի որոնման ծառայություն

Yandex-ը գործարկել է բջջային ծրագրերի որոնման ծառայություն

PanARMENIAN.Net - Որոնողական համակարգ «Yandex» ընկերությունը ներկայացրել է բջջային ծրագրերի որոնման իր նոր ծառայությունը՝ apps.yandex.ru-ն։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Այս ծառայության միջոցով հնարավոր է որոնել ծրագրեր iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար։ Ծառայությունը որոնումն իրականացնում է Android Market-ում և App Store-ում։

Ծառայությունն օգտագործողները որոնում կատարելիս կարող են ընտրել, թե ինչպիսի ծրագիր են փնտրում՝ վճարովի, թե անվճար։ Որոնում կարող են կատարել՝ անվամբ, նկարագրությամբ։ Որոնում հնարավոր է կատարել թե՛ անգլերեն և թե՛ ռուսերեն։

Apps.yandex.ru-ն այս պահին աշխատում է բեթա տարբերակով և հասանելի է միայն Ռուսաստանի օգտագործողների համար։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---