Թուրքական F-16 կործանիչներն արդեն ավտոմատ կերպով իսրայելյան թիրախները որպես «թշնամական» կճանաչեն

Թուրքական F-16 կործանիչներն արդեն ավտոմատ կերպով իսրայելյան թիրախները որպես «թշնամական» կճանաչեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները կզինվեն «յուրային-օտար» ճանաչողական նոր համակարգով, որն ընդունակ է ավտոմատ կերպով իսրայելյան թիրախները որպես «թշնամական» ճանաչել, սեպտեմբերի 13-ին հաղորդել է ռադիո «Սավան»` հղում կատարելով թուրքական ռազմական աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Յուրային-օտար» էլեկտրոնային համակարգի մոդիֆիկացիան Թուրքիայի սպառազինության մեջ առկա F-16 կործանիչներին թույլ կտա արդեն ամենավաղ փուլերում նույնացնել իսրայելյան թիրախներն ու դրանց ուղղությամբ կրակ բացել:

Անկարայի կողմից ԱՄՆ-ից գնված F-16 ինքնաթիռները դեռևս արտադրության փուլում ծրագրված էին այնպես, որ Իսրայելի ռազմական օբյեկտները ճանաչողական համակարգի կողմից ընկալվում էին որպես «յուրային», իսկ թուրք օդաչուները ոչ մի դեպքում հնարավորություն չունեին կրակ բացելու իսրայելյան թիրախների վրա:

Թուրքական ՌՕՈՒ կողմից իսրայելյան թիրախները «թշնամականների» շարքին դասելու մասին տեղեկատվությունը հայտնվեց Թել-Ավիվի հետ Անկարայի հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին, մինչդեռ ոչ վաղ անցյալում նրանք ռազմաքաղաքական դաշնակիցներ էին տարածաշրջանում:

Թուրքիայի ռազմական հրամանատարությունը, ինչպես տեղեկացնում է ռադիո «Սավան», մտադիր է էլեկտրոնային ճանաչողության նույնպիսի համակարգեր տեղադրել նաև թուրքական ռազմածովային նավատորմի նավերում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---