«Շենգավիթը» շարունակում է վստահորեն գլխավորել Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգան![]() 13 սեպտեմբերի 2011 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 22-րդ տուրի հանդիպումները: «Շենգավիթը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-2»-ի դարպասը, իսկ «Գանձասար-2»-ը 3:2 հաշվով պարտության մատնեց «Բանանց-2»-ին: «Փյունիկ-2»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Շիրակ-2»-ի նկատմամբ: Այս տուրի չորրորդ հանդիպումը «Փյունիկ-3»-ի և «Միկա-2»-ի միջև կկայանա սեպտեմբերի 15-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: 22-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 44 միավորով գլխավորում է «Շենգավիթը», «Միկա-2»-ը, «Շիրակ-2»-ը և «Գանձասար-2»-ը 32-ական միավոր ունեն և զբաղեցնում են 2-4-րդ տեղերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |