Բելիզը ճանաչել է Պաղեստինը 1967 թվականի սահմաններում14 սեպտեմբերի 2011 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Բելիզ պետությունը (Կենտրոնական Ամերիկա) ճանաչել է Պաղեստինը 1967 թվականի սահմաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով ՎԱՖԱ պաշտոնական պաղեստինյան գործակալությանը: Պաղեստինյան ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբբասը ողջունել է Բելիզի կողմից այդ քայլը` «ի օժանդակություն պաղեստինյան ազգային իրավունքներին և 1967թ. սահմաններում սեփական պետությունը ստեղծելու` պաղեստինյան ժողովրդի իրավունքին»: ՊԱՎ արտգործնախարար Ռիյադ ալ-Մալքին այդ քայլը պաղեստինյան իրավունքի հաղթանակ է անվանել Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու նպատակով այդ կազմակերպությանը դիմելու իր նկրտումներում: Աբբասը ծրագրում է հայտ ներկայացնել ՄԱԿ սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ ԳԱ լիագումար նիստի բացմանը, սակայն ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք արևմտյան երկրներ հայտարարել են այդ քայլի դեմ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում հանդես գալու մտադրության մասին: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ` խնդրելով ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը 1967թ. սահմաններում: Այդ հայտարարությունն առաջ է բերել Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների բուռն արձագանքը, որոնք այդ քայլը միակողմանի են անվանել և արտահայտվել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից: Իսրայելը հրաժարվում է քննարկել 1967 թվականի սահմաններին վերադառնալու հարցը, ինչպես նաև կիսել Երուսաղեմը պաղեստինցֆիների հետ` հայտարարելով այն իր «հավերժ և անբաժան մայրաքաղաք»: Դրա հետ մեկտեղ աշխարհի 193 պետությունների երկու երրորդից ավելին արդեն ճանաչել է Պաղեստինի ինքնիշխանությունը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |