ԱՄՆ կոնգրեսականը շնորհավորել է Արցախի նախագահին անկախության 20-ամյակի կապակցությամբ14 սեպտեմբերի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենք Փալոունը շնորհավորական նամակ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ, գրում է Asbarez-ը: «Ես շնորհավորում եմ ձեր ժողովրդին Արցախի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այդ օրը շատ խորհրդանշական է ազատության համար ձեր պայքարում: Դուք հաջողությամբ պաշտպանեցիք ձեր երկիրը ռազմական ագրեսիայից: Արցախի շատ քաղաքացիներ զոհեցին իրենց կյանքը ազատության համար պայքարում: Ձեր գործողությունների իրավացիության մեջ աննկուն վստահությունը ձեզ հնարավորություն տվեց վերականգնել տնտեսությունը` լավ հիմք ստեղծելով երկրի հետագա զարգացման համար»,- ասել է Փալոունն իր նամակում: Կոնգրեսականը նաև նշել է, որ 20 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր գոյության իրավունքը, հավատարմությունը համաշխարհային արժեքներին, ինչպիսիք են ազատությունը, խաղաղությունը և ժողովրդավարությունը: «Ես բարձր եմ գնահատում ձեր կառուցողական մոտեցումը խաղաղություն հաստատելու գործընթացում: Հպարտ եմ կանգնել ձեր կողքին ձեր երկրի անկախության միջազգային ճանաչման ձեռբերման ընթացքում: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը կծածանվի` նշանավորելով ձեր ժողովրդավարական երազանքի իրագործումը»,- ասվում է ուղերձում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |