Microsoft-ը ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգը14 սեպտեմբերի 2011 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ը նախագծողների իր կոնֆերանսում ներկայացրել է Windows օպերացիոն համակարգի հաջորդ սերունդը՝ Windows 8-ը՝ նախագծված պլանշետների, համակարգիչների և նոթբուքերի համար։ Այս մասին հաղորդում է CBRonline-ը։ Ընկերությունը ներկայացրել է նաև նոր գործիքներ նախագծողների համար, որոնք կոչված են օգնելու նախագծել ծրագրեր աշխարհում Windows օգտագործող ավելի քանի 1 միլիարդ մարդկանց համար։ Նոր համակարգն առաջին անգամ կաշխատի ARM թույլ հզորությամբ պրոցեսորով։ Մինչ օրս Windows համակարգիչների մեծ մասն աշխատել են Intel պրոցեսորներով։ Microsoft-ը նաև ասել է, որ նոր օպերացիոն համակարգը կունենա երկու ինտերֆեյս՝ մեկը սովորական համակարգիչների համար, մյուսը՝ Մետրո անվամբ՝ նախագծված պլանշետային համակարգիչների համար։ Ընկերությունը նաև հայտնել է, որ շուտով գործելու է Windows Store (խանութ), որտեղ կվաճառվեն ներբեռնման համար նախատեսված ծրագրեր։ Ընկերությունը կանգնած է մեծ մրցակցության առջև՝ Apple-ի օպերացիոն համակարգի և Google-ի Android-ի հետ, որոնք առաջատար են շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |