«Այբ» ավագ դպրոցի սաները ծանոթացել են բջջային կապի պատմությանը![]() 14 սեպտեմբերի 2011 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նոր ուսումնական տարվա հետ մեկնարկել է ընկերության «Բաց դռների» նոր շրջանը, որի առաջին այցելուները եղել են «Այբ» ավագ դպրոցի սաները:ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G: Նա նկարագրել է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը։ «Ցանկացած բիզնես իր հաջողության համար առաջին հերթին պարտական է հասարակությանը: Ապագայում, հատկապես, երբ պատասխանատու պաշտոն զբաղեցնեք, միշտ հիշեք, որ ցանկացած բիզնես իր հաջողության համար առաջին հերթին պարտական է հասարակությանը: Բիզնեսը զարգանում է այն դեպքում, երբ հասարակությունը նախընտրում է օգտվել ձեր առաջարկած ծառայություններից և վճարում է դրանց դիմաց: Որպես կազմակերպություն դուք պարտավոր եք հասարակությանը շնորհակալություն հայտնել»,-ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը: Դասախոսությունից հետո աշակերտները շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են բջջային համակցման կենտրոն։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |