Դպրոցներում նույնպես կնշեն ՀՀ անկախության 20-ամյակը

Դպրոցներում նույնպես կնշեն ՀՀ անկախության 20-ամյակը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոբելյանին նվիրված հայրենասիրական միջոցառումներ և դասեր:

ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարը հանձնարարել է համապատասխան շրջաբերականով վերոնշյալի մասին տեղեկացնել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին և նրանց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Համաձայն շրջաբերականի` բոլոր դպրոցներում կկազմվեն համապատասխան ուսումնական ծրագրեր և կկազմակերպվեն անկախության տոնին նվիրված միջոցառումներ, բաց դասեր և հանդիպումներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---