«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները երդում են տվել 14 սեպտեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Փոքր Մհեր» ռազմագիտական կրթահամալիր: Այցի շրջանակներում նախագահը զննել է նոր մասնաշենքը, ծանոթացել է ստեղծված պայմաններին, ինչպես նաև հետևել է սաների ռազմամարզական վարժություններին: Նախագահը նաև ներկա է գտնվել ուսումնական այս հաստատութուն նոր ընդունված սաների երդման արարողությանը, որը եզրափակվել է հանդիսավոր քայլերթով: Նախագահին ուղեկցում էին ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Ինչպես լրագրողներն է ասել կրթահամալիրի խորհրդի նախագահ Գևորգ Մալխասյանը, այսօրվա դրությամբ համալիրում սովորում է 6-12 դասարանների 265 երեխա՚: «Սակայն, մենք նախատեսում ենք նաև առաջին դասարան բացել»,-ասել է նա: Նա նշել է, որ աշակերտների սոցիալական կարգավիճակը ոչ մի նշանակություն չունի: Ըստ նրա, կրթահամալիրի գլխավոր նպատակն է պատրաստել լավ սպաների և ենթասպաների: 2005-2009թթ. համալիրն ավարտել է 109 տղա, որից 55 ընդունվել է տարբեր բուհեր: Մալխասյանը հայտնել է նաև, որ կրթահամալիր են ընդունվում նաև աղջիկները: Մալխասյանն ասել է նաև, որ ռազմական կրթահամալիրում սովորող երեխաներն իր համար «հերոսներ են, քանի որ երեխայի համար հատկապես դժվար է զրկվել ազատությունից ու նման կյանքով ապրել»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը |