ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը, ինչպես եւ մեկ տարի առաջ, չի հիշատակվում ԱՄՆ Պետդեպարտամենտի «Գլոբալ ահաբեկչության կառույցներ» տարեկան հաշվետվությունում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը,

Հարավային Կովկասի երկրներից հաշվետվության առանձին գլուխներ նվիրված են Ադրբեջանին եւ Վրաստանին: Փաստաթղթում նշվում է, որ 2002 թվականին ադրբեջանցի սահմանապահներն ուժեղացրել են Իրանի հետ հարավային սահմանների պաշտպանությունը եւ ավելացրել վերահսկողությունը Բաքվի օդանավակայանում: Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է պետդեպարտամենտի զեկույցում, նախորդ տարիներին «Ադրբեջանի տարածքով անցնում էին միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապված մոջահեդների փոխադրման երթուղիները»: Ինչպես ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաշվետվությունում, 2002 թվականին Վրաստանի գլխավոր խնդիրն այդ առումով Պանկիսի կիրճում «երրորդ երկրներից ժամանած եւ Ալ-Քաիդայի հետ կապված միջազգային ահաբեկիչների եւ զգալի քանակությամբ չեչեն գրոհայինների ներկայությունն էր», որոնք սպառնում էին ոչ միայն Վրաստանի, այլեւ Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---