Այսուհետ ադրբեջանական ԶՈՒ ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի Հայաստանի և Արցախի սահմանը, կոչնչացվի14 սեպտեմբերի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետ Նիկոլայ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չորեքշաբթի օրը գնդակոծված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեղ գործողությունների շնորհիվ: Նրա խոսքով, ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները հաճախ են թռիչքներ կատարում շփման գծի երկայնքով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել էր սահմանը և ոչնչացվել: Նա ընդգծել է, որ այսուհետ նույնպես ադրբեջանական զինված ուժերի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի սահմանը, կոչնչացվի: ՀՕՊ պետը նշել է, որ անօդաչու ինքնաթիռները դժվար է ոչ միայն ոչնչացնել, այլև հայտնաբերել, քանի որ դրանք պատրաստվում են կոմպոզիտային նյութերից, որոնք դժվար են ենթարկվում հայտնաբերման: Նա հաղորդել է, որ ինքնաթիռը հաջողվել է ոչնչացնել հայկական ՌԱՀ մշակած ՀՕՊ միջոցների շնորհիվ: Ընդ որում, Բաբայանը հավելել է, որ նախնական տվյալներով, ոչնչացված ինքնաթիռը եղել է իսրայելյան արտադրության, Հերմես դասակարգման: Ինչ վերաբերում է անկախության 20-ամյակին հայկական ՀՕՊ մարտական պատրաստության մակարդակին, ապա, Բաբայանի խոսքով, դրանց մարտական պատրաստության մակարդակի ամենավառ ապացույցը Աշուլուկում (Ռուսաստան) կայացած ՀՕՊ զորավարժություններն էին: Նա նշել է, որ այդ զորավարժություններում C300 զենիթա-հրթիռային համալիրների հայկական հաշվարկները երեք հրթիռով երեք թիրախ խոցեցին` ցույց տալով 100%-անոց արդյունք: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |